Grant Thornton-ը գումարով կաջակցի զոհված զինվորներից մեկի մանկահասակ երեխաներին մինչև նրանց 16-ամյակը14 ապրիլի 2016 - 13:26 AMT PanARMENIAN.Net - Grant Thornton - Հայաստան աուդիտորական ընկերությունը կաջակցի Արցախում զոհված զինծառայողի ընտանիքին՝ ամենամսյա դրամական փոխանցում կատարելով նրա 2 և 3 տարեկան անչափահաս երեխաների հաշվեհամարներին մինչև նրանց 16 ամյակը լրանալը: Ինչպես նշվում է ընկերության հաղորդագրությունում, հաշվեհամարների տնօրինող է նշանակվելու երեխաների մայրը: Զոհված զինծառայողի անունը չի հաղորդվում ավելորդ չարաշահումներից խուսափելու նպատակով: «Բազմաթիվ ընտանիքներ կորցրեցին իրենց հայրերին, որդիներին և եղբայրներին: Այս ցավը բոլորինս է, և մեր պարտքն է այսօր լինել մեր հերոսների ընտանիքների կողքին... Սույն հաղորդագրությունը հրապարակում ենք միմիայն որպես կոչ Հայաստանում գործող խոշոր կազմակերպություններին՝ խրախուսելով նրանց պատասխանատվություն ստանձնել այն ընտանիքների նկատմամբ, որոնք իրենց հայրերին ու զավակներին կորցրեցին մարտի դաշտում՝ բոլորիս անվտանգությունը ապահովելու համար: Լիահույս ենք, որ մեր գործընկերները կմիանան այս նախաձեռնությանը և, իրենց հնարավորությունների սահմաններում, կսատարեն մեր հայրենակիցներին՝ փորձելով փոքրիշատե թոթափել վերջիններիս հոգսը», - մասնավորապես, նշվում է հաղորդագրությունում: Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ-ն ունեցել է 77 զոհ և 122 վիրավոր: Բացի այդ, սպանվել է 4 խաղաղ բնակիչ, 9 զինծառայող և 2 աշխարհազորային զոհվել են ոչ մարտական պայմաններում: Ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ները, սակայն, հրապարակել են 95 հոգու զոհվելու, 40 վիրավորի, ևս 6 անհետ կորածի փաստը հաստատող տեղեկություններ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |