ԱՄՆ Պետդեպ. Ադրբեջանում մարդու իրավունքների սահմանափակումներն աճել են14 ապրիլի 2016 - 13:53 AMT PanARMENIAN.Net - Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի զեկույցի համաձայն՝ Ադրբեջանում աճել է մարդու իրավունքների սահմանափակումների թիվը: Ապրիլի 14-ին հրապարակած զեկույցում ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունը, մասնավորապես, նշում է ազատ արտահայտվելու իրավունքի ոտնահարման դեպքերի, իրավապաշտպանների, ակտիվիստների, լրագրողների և նրանց ազգականների նկատմամբ ճնշումների մասին, ընդգծելով, որ երկրում «արդարադատության համակարգը ծառայում է այլակարծության խաղաղ դրսևորումները պատժելու համար»: Զեկույցում որպես օրինակ նշվում է նաև ադրբեջանական բանտում հայտնված «Ազատության» լրագրող Խադիջա Իսմայիլովայի անունը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Մարդու իրավունքների վերաբերյալ 2015-ի զեկույցում էլ Պետդեպարտամենտի մեղադրանքներն ուղիղ հասցեագրված էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կառավարությանը: Բաքուն խիստ քննադատության է արժանացել նաև մի շարք արևմտյան իրավապաշտպան կազմակերպությունների կողմից: Ադրբեջանը վերջին տարիներին արժանացել է պարբերաբար կրկնվող քննադատությանը ավելի քան 100 լրագրողի, մարդու իրավունքների պաշտպանների, ընդդիմության անդամների և ժողովրդավարության համար պայքարող երիտասարդ ակտիվիստների վրա հարձակումներ կատարելու, ձերբակալելու, բանտարկելու և կտտանքների ենթարկելու համար: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |