ԼՂՀ սպառազինության համար հանգանակության գումարը 2 օրում աճել է մոտ $450.000-ով

ԼՂՀ սպառազինության համար հանգանակության գումարը 2 օրում աճել է մոտ $450.000-ով

PanARMENIAN.Net - Ապրիլի 14-ի տվյալներով` ԼՂՀ ֆինանսների նախարարության բանկային հաշիվներին հանգանակվել է 1.485.797.348 դրամ,1.120.203 դոլար,12.925 եվրո, 18.594.503 ռուբլի:

Ընդհանուր առմամբ, հանգանակված գումարը գերազանցում է $4.484 մլն-ը:

Ապրիլի 12-ի տվյալներով` բանկային հաշիվներին հանգանակվել էր, ընդհանուր առմամբ, ավելի քան $4.025 մլն:

Ինչպես նախօրոք հայտարարվել է, հավաքագրված ֆինանսական միջոցներն ուղղվելու են պաշտպանության բանակի հետագա սպառազինմանը:

Բոլոր այն անձինք, ովքեր ցանկանում են բարեգործություն կատարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, կարող են դրամական փոխանցումներ կատարել հետևյալ բանկային հաշիվներին` Սպասարկող բանկ` «Արցախբանկ» ՓԲԸ

Հասցե` Կիևյան փողոց 3, Երևան, Հայաստան

SWIFT` ARTSAM22

Ստացող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն Հաշվի համարը` 22300612211100 (ՀՀ դրամ).

Հաշվի համարը` 22300110153200 (ԱՄՆ դոլար).

Հաշվի համարը` 22300200153300 (Եվրո).

Հաշվի համարը` 22300400153100 (ՌԴ ռուբլի):

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---