Լևոն Հայրապետյանը 4 տարվա ազատազրկման է դատապարտվել

Լևոն Հայրապետյանը 4 տարվա ազատազրկման է դատապարտվել

PanARMENIAN.Net - Մոսկովյան դատարանը 4 տարվա ազատազրկման է դատապարտել հայազգի գործարար Լևոն Հայրապետյանին:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, դատարանը մեղավոր ճանաչեց նրան և փաստաբան Սերգեյ Անտոնովին նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից $700 հազար շորթելու մեջ:

Դատախազը պահանջում էր 7 տարվա ազատազրկում:

2014-ի հուլիսի 24-ին գործարար Լևոն Հայրապետյանին, որին կասկածում են հափշտակումների և «Բաշնեֆտի» բաժնետոմսերի ապօրինի օրինականացման մեջ, ՌԴ Քննչական կոմիտեն մեղադրանք ներկայացվեց ՌԴ ՔՕ 160 (յուրացում և վատնում) ու 174 (փողերի լվացում) հոդվածների հատկանիշներով: Ըստ իրավապահ մարմիններին մոտ աղբյուրի, յուրացումն այս գործում միջնորդական պարգևավճարն է, որը Հայրապետյանը ստացել է «ԱՖԿ Սիստեմա»-ին բաշկիրյան նավթային բաժնեմասերի վաճառքի գործարքից: Որպես հիմնական կասկածյալ անցնում էր Բաշկիրիայի նախկին նախագահի որդին՝ Ուրալ Ռահիմովը և ԱՖԿ «Սիստեմա» սեփականատեր Եվտուշենկովը, Հայրապետյանն այդ գործում համարվում է նրանց գլխավոր միջնորդը:

Ռախիմովն ու Եվտուշենկովը ազատ արձակվեցին, Հայրապետյանը, սակայն, մնաց կալանքի տակ: Նրան մեղադրեցին ցմահ ազատազրկման դատապարտված սենատոր Իզմեստյևի մայրից որդու դատավճիռը բեկանելու հարցում օգնելու պատրվագով 700 հազար դոլար շորթելու մեջ:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---