ՀՀ-ն ԵԽԽՎ-ում կներկայացնի Ադրբեջանի ռազմական հանցագործությունները15 ապրիլի 2016 - 12:41 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի պատվիրակությունը ԵԽԽՎ առաջիկա նիստում կներկայացնի ղարաբաղյան հակամարտության գոտում ապրիլի 2-5-ը Ադրբեջանի գործած ռազմական հանցագործությունները: Այդ մասին ապրիլի 14-ի երեկոյան ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին է հայտնել ՀՀ ԱԺ փոխնախագահ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը: «ԵԽԽՎ առաջիկա ընդլայնված նիստում մեր պատվիրակությունը կներկայացնի հավաքագրված լուրջ փաստերը: Մենք անպայման կներկայացնենք Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների բոլոր փաստերը»,-ասել է Նաղդալյանը, հայտնում է Ինտերֆաքսը: Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարի գլխավոր օգնական Ալիկ Ավետիքյանը հայտարարեց, որ հայկական կողմը չի բացառում հատուկ միջազգային տրիբունալի ստեղծումը` կապված ապրիլի 2-5-ը ղարաբաղյան հակամարտության գոտում Ադրբեջանի նախահարձակ գործողությունների հետ: Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ և ռուսական կողմի միջնորդությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակի ռեժիմի դադարեցման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը: Հայկական կողմն ունի 77 մարտական և 11 ոչ մարտական կորուստ, սպանվել է 4 խաղաղ բնակիչ. 11-ը 122 զինծառայող վիրավորվել է, 1-ն անհետ կորած է: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից Բալայան․ ՀՀ-ԵՄ հարաբերությունները հիմնված են հայկական ազգային շահերի վրա Նա հավելել է, որ դա սպառնալիք չէ Մոսկվայի համար Կիրանցի ղեկավարը՝ Փաշինյանի հետ Երևանում հանդիպելու առաջարկի մասին. Դեռ չենք որոշել Վարչապետի աշխատակազմից ասել են, որ տեղեկություն չունեն |