Նարիշկինը` Ցեղասպանության մասին. Պետք է անել ամենը, որ նման ողբերգություններն այլևս չկրկնվեն

Նարիշկինը` Ցեղասպանության մասին. Պետք է անել ամենը, որ նման ողբերգություններն այլևս չկրկնվեն

PanARMENIAN.Net - Ապրիլի 13-ին Մոսկվայում տեղի է ունեցել «Հիշում եմ և պահանջում» ոգեկոչման երեկոն, որի կազմակերպիչներին և մասնակիցներին ողջույնի ուղերձ է հղել ՌԴ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, որը հրապարակել է Պետական դումայի «Եդինայա Ռոսիա» խմբակցության պատգամավոր Բորիս Ռեզնիկը: Ուղերձում մասնավորապես ասված է.

«Ողջունում եմ «Հիշում եմ և պահանջում» երեկոյի կազմակերպիչներին և մասնակիցներին: Հատկանշական է, որ երեկոն Մոսկվայում համախմբել է Ռուսաստանի հասարակական և քաղաքական կազմակերպությունների, ազգային համայնքների ներկայացուցիչներին` աջակցելու այն ջանքերին, որոնք ուղղված են ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը, ինչպես նաև այդ միջազգային հանցագործության կրկնման կանխարգելմանը:

Քսաներորդ դարի սկզբին հայ ժողովուրդն ապրեց առաջին ցեղասպանության ողբերգությունը, որը խլեց մեկ ու կես միլիոն անմեղ մարդկանց կյանքը և զգալի հարված հասցրեց հայ ժողովրդի հոգևոր և նյութական մշակույթին»:

«Դեռևս 1915 թվականին Ռուսաստանի նախաձեռնությամբ եվրոպական տերություններն Օսմանյան կայսրության կողմից Արևմտյան Հայաստանումիրականացրած ցեղասպանությունը որակեցին իբրև «հանցագործություն մարդկության դեմ»:

Մեր օրերում Հայերի ցեղասպանությունը դատապարտվել է շատ պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից: Այսօր մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի նման ողբերգություններն այլևս երբեք չկրկնվեն: «Հիշում եմ և պահանջում» երեկոյի մասնակիցներին մաղթում եմ խաղաղություն, բարեկեցություն և ամենայն բարիք»,-ասվում է ուղերձում:

Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված երեկոն կազմակերպել էին «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպությունը և «Երաժիշտները հանուն խաղաղության» միջազգային շարժումը: Երեկոյի ընթացքում ելույթներով հանդես են եկել «Ռուս-հայկական համագործակցության» նախագահ Յուրի Նավոյանը, Պետական Դումայի պատգամավորներ Բորիս Ռեզնիկը («Եդինայա Ռոսսիա» խմբակցություն), Ալեքսանդր Տարնովսկին («Սպրավեդլիվայա Ռոսսիա» խմբակցություն), Դաշնային Խորհրդի անդամ Ռաայիլ Զինուրովը և ուրիշներ:

ՌԴ վաստակավոր արտիստ Ալեքսանդր Գինդինի ղեկավարությամբ «Երաժիշտները հնաուն խաղաղության» ծրագիրը ներկայացրեց գեղարվեստական հայտագիր:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---