Թուրք ազգայնամոլներն սպառնում են Թուրքիայի հայ եւ հույն պատրիարքներին

PanARMENIAN.Net - Թուրքիայում ազգայնամոլական շրջանակների թիվ մեկ թիրախն այժմ դարձել է Հունաց Բարդուղիմեոս պատրիարքը: Նման տեղեկատվություն է հրապարակել հունական «Քաթիմերինի» թերթը` հիմնվելով ամերիկյան ռազմավարական ինստիտուտներից մեկի ուսումնասիրության վրա: Այդպես է գրում նաեւ թուրքական «Միլիեթ»-ը` «Պատրիարքները գտնվում են մահափորձի վտանգի տակ» խորագրով: Ինչպես հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը, Կ. Պոլսի Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը նույնպես թիրախ է դարձել թուրք ազգայնամոլական շրջանակների համար, գրում է «Երկիրը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---