Ապրիլի 10-16-ը շփման գծում օպերատիվ իրադրությունը չի փոփոխվել16 ապրիլի 2016 - 18:14 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրության փոփոխություններ չեն արձանագրվել: Հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 և 82 միլիմետրանոց ականանետերից ու ՀԱՆ-17 տիպի նռնականատերից խախտել կրակի դադարեցման մասին կողմերի միջև ձեռքբերված բանավոր պայմանավորվածությունը: 7 օրում հակառակորդը կրակել է ականանետերից ու նռնականետերից. Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել առաջնային գծի հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա, որոնք աստիճանաբար վեր են ածվել միջադեպերի, ինչի արդյունքում եղել են նաև կորուստներ: ՊԲ առաջապահ զորամասերը վերահսկում են իրենց վստահված պետական սահմանը և ձեռնարկում իրադրությանը համահունչ գործողություններ: Ապրիլի 15-ի լույս 16-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 18 միջադեպ: Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: Բացի հրաձգային զինատեսակներից` կիրառվել է նաև 60 մմ-ոց ականանետ (2 արկ): ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը՝ Շուշի չայցելելու մասին․ Դեռևս պատրաստ չեմ Նա մտահոգիչ է անվել մամուլի և քաղհասարակության ճնշումները՝ հավելելով, որ դա «տասնամյակներով հետ կշպրտի Ադրբեջանը» Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ․ Ջերմաստիճանը կնվազի Մայիսի 4–ի ցերեկը մայրաքաղաքում կգրանցվի +19 աստիճան Ողջաբերդ գետի հենապատի փլուզման հետևանքով Նոր Արեշում տներ են հեղեղվել Իրականացնում են գետի հունի մաքրման, երկաթբետոնե կառուցատարրերի տեղափոխման Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը գործուղվել է Իտալիա Հանդիպումներ կլինեն տեղի պաշտոնատար անձանց, հայկական կառույցների հետ |