1 օրում Արցախին $900 հազար է հանգանակվել

1 օրում Արցախին $900 հազար է հանգանակվել

PanARMENIAN.Net - Ապրիլի 15-ի դրությամբ Արցախի սպառազինության համար հանգանակություններ կատարելու՝ ԼՂՀ կառավարության նախաձեռնությանը միացել է 3337 մարդ:

Նշված օրվա ընթացքում հաշվեհամարը համալրվել է 431.400.000 ՀՀ դրամով: Ընդհանուր առմամբ, ԼՂՀ կառավարության բացած հատուկ հաշվեհամարին փոխանցվել է 2.793.000.000 ՀՀ դրամ:

Ապրիլի 14-ի դրությամբ փոխանցումները կազմել էին, ընդհանուր առմամբ, 2,361,578,991 դրամ՝ (մոտ $4.920 մլն): Հանգանակում է կատարվել 2,930 անձի կողմից: Այսպիսով, 1 օրում հանգանակել է 407 մարդ, որոնց հանգանակությունների թիվը կազմել է մոտ $900 հազար:

Ամբողջ գումարն ուղղվելու է սպառազինության գնմանը:

Բոլոր այն անձինք, ովքեր ցանկանում են բարեգործություն կատարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, կարող են դրամական փոխանցումներ կատարել հետևյալ բանկային հաշիվներին`

Սպասարկող բանկ` «Արցախբանկ» ՓԲԸ

Հասցե` Կիևյան փողոց 3, Երևան, Հայաստան

SWIFT` ARTSAM22

Ստացող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն

Հաշվի համարը` 22300612211100 (ՀՀ դրամ).

Հաշվի համարը` 22300110153200 (ԱՄՆ դոլար).

Հաշվի համարը` 22300200153300 (Եվրո).

Հաշվի համարը` 22300400153100 (ՌԴ ռուբլի):

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---