Ծանրամարտի Հայաստանի հավաքականը դարձել է Եվրոպայի առաջնության չեմպիոն16 ապրիլի 2016 - 22:22 AMT PanARMENIAN.Net - Նորվեգիայում կայացած Եվրոպայի ծանրամարտի առաջնությանը Հայաստանի հավաքականը դարձել է հաղթող: Հայ ծանրորդները Ֆորդեում նվաճել են 8 ոսկե, 7 արծաթե և 3 բրոնզե մեդալ: Երկրորդ տեղում Թուրքիան է, երրորդում` Ուկրաինան: Թիմային հաշվարկում ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականը երկրորդն է: Հայկական թիմը հավաքեց 503 միավոր: Առաջին տեղում Ռուսաստանի թիմն է` 524 միավորով, երրորդ տեղում՝ Թուրքիան: Եվրոպայի այս առաջնությունում աշխարհամասի չեմպիոն է դարձել Անդրանիկ Կարապետյանը: Փոխչեմպիոնի կոչումը նվաճել է Տիգրան Մարտիրոսյանը: Վանիկ Ավետիսյանը նվաճել է փոքր բրոնզե մեդալ, Գոռ Մինասյանը՝ երկու արծաթե մեդալ, իսկ Սիմոն Մարտիրոսյանը բրոնզե մեդալ: Ծանրամարտի կանանց հավաքականը 449 միավորով դարձել է Եվրոպայի թիմային առաջնության հաղթող: Երկրորդ տեղում 435 միավորով Ուկրաինայի թիմն է, եռյակի վերջում՝ Թուրքիան է ընդամենը 399 միավորով: Կանանց հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոն են դարձել Հռիփսիմե Խուրշուդյանը և Նազիկ Ավդալյանը: Սոնա Պողոսյանը 4-րդն տեղում է, Արփինե Դալալյանը՝ 6-րդ, Աննա Գովելյանը՝ 9-րդ, Իզաբելլա Յայլյանը՝ 10-րդ, և Քրիստինե Պետրոսյանը՝ 5-րդ: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |