Սիրիայի խորհրդարանի կազմում 2 հայազգի պատգամավոր է ընտրվել

Սիրիայի խորհրդարանի կազմում 2 հայազգի պատգամավոր է ընտրվել

PanARMENIAN.Net - Սիրիայի խորհրդարանական ընտրությունների դատական բարձրագույն հանձնախումբը հրապարակել է ընտրությունների արդյունքում ընտրված 250 պատգամավորների անունները, հայտնում է Panorama.am-ը Հալեպի «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջի վրա հղումով:

Սիրիայի խորհրդարանում երկու հայազգի պատգամավոր կլինի՝ Ժիրայր Ռեիսյանն ու Նորա Արիսյանը:

Ընտրություններին մասնակցել է Սիրիայի՝ ընտրելու իրավունք ունեցող բնակչության 57,56 տոկոսը:

Սիրիայում խորհրդարանական ընտրությունները կայացել են ապրիլի 13-ին: Սիրիայի Ժողովրդական խորհրդի 250 տեղի համար պայքարում էր 3500 թեկնածու: Հալեպահայերի միասնական թեկնածուն էր Ժիրայր Ռեիսյանը, Դամասկոսից ընտրություններին մասնակցել է 3 անկախ հայ թեկածու՝ Նորա Արիսյանը, Երատո Գրիգորյանը, Վահե Մահշիկյանը:

Ապրիլի 13-ի խորհրդարանակն ընտրությունները երկրորդն էին Սիրիայում զինված հակամարտության սկսվելուց ի վեր: Սիրիայում վերջին անգամ խորհրդարանական ընտրություններ կայացել էին 2012թ. մայիսին: Այդ ժամանակ ընտրություններին մասնակցել էր ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 51 տոկոսը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---