Երևանը չի քննարկել Ղարաբաղի հարցով Մինսկի խմբի շրջանակում նոր հանդիպման անցկացումը

Երևանը չի քննարկել Ղարաբաղի հարցով Մինսկի խմբի շրջանակում նոր հանդիպման անցկացումը

PanARMENIAN.Net - Հայաստանը չի քննարկել Մինսկի խմբի եռանախագահների հետ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակում բարձրագույն մակարդակով հանդիպման կազմակերպման հնարավորությունը կամ ժամկետները: Այդ մասին է հայտնել ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

«Հայաստանը` ինչպես նաև Լեռնային Ղարաբաղը, մշտապես աջակցություն են հայտնել ՌԴ, Ֆրանսիայի ու ԱՄՆ նախագահների բազմաթիվ անգամ հնչեցրած դիրքորոշմանը, որը կայանում է նրանում, որ ուժի կիրառումից կամ դրա սպառնալիքներից հրաժարվելը խնդրի կարգավորման հիմնական սկզբունքներից մեկն է», - նշել է նա:

Ապրիլի 18-ին Ադրբեջանի նախագահի օգնական Ալի Հասանովը հայտարարել էր, որ մոտ օրերս կարող է սկսվել ղարաբաղյան հարցով բանակցությունների «ինտենսիվ շրջանը»: Իր խոսքերով, բանակցություններ սկսելու առաջարկն արել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հայտնել էր, որ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն ապրիլի 21-22-ին պատրաստվում է Երևան այցելել:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---