Սիրիական Լաթաքիայում վերսկսվել են կատաղի մարտերը19 ապրիլի 2016 - 13:04 AMT PanARMENIAN.Net - Սիրիական Լաթաքիայում վերսկսվել են կատաղի մարտերը: 10 ահաբեկչական խմբավորում հայտարարել է համատեղ կենտրոնակայանի ստեղծման մասին և սպառնալիքներ է հնչեցրել Սիրիայում հարձակում սկսելու վերաբերյալ: Այժմ մարտերն ընթանում են Թուրքիայի սահմանից 15 կմ հեռավորության վրա, հայտնում է ՌԻԱ Նովոստին աշխարհազորայինների շրջանում սեփական աղբյուրի վրա հղումով: Սիրիական բանակն ու աշխարհազորը մարտեր են վարում ահաբեկիչների դեմ Լաթաքիայի հյուսիսում` Քեսաբի շրջանում: Մարտերը վերսկսվել են ապրիլի 18-ին և շարունակվում են Կամնե գյուղի մերձակայքում: Գործի են դրվել ավիացիան և հրետանին: Ավելի վաղ գործակալությունը հայտնել էր, որ սիրիական բանակը լայնածավալ գործողություն է սկսել: Գրոհն ընթանում է Քոբանի քաղաքի ուղղությամբ` Քեսաբի շրջանում: Կատաղի մարտեր են ընթանում քաղաքի արվարձաններում: Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ թուրքական հրետանին գնդակոծել է սիրիական զորքերի դիրքերը Լաթաքիայում, իսկ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները վերադարձրել են հսկողությունը Ալ Ռաի քաղաքի մեծ մասի նկատմամբ, որը գտնվում է Թուրքիայի հետ սահմանին: Քաղաքը գտնվում է Հալեպի գավառում գրոհայինների հենակետի ճանապարհին և համարվում է բեռների տեղափոխման կարևոր կետ Սիրիայում ԻՊ ծայրահեղականների մատակարարման տեսակետից: Սիրիայում հրադադարի ռեժիմ է հաստատվել փետրվարի 27-ից:Փետրվարի 23-ին Մոսկվան և Վաշինգտոնը համաձայնություն են ձեռք բերել Սիրիայում հակամարտող կողմերի միջև ժամանակավոր հրադադար հաստատելու մասին: Ձեռք բերված համաձայնությունը վերաբերում է միայն կառավարական և չափավոր ընդդիմադիրների միջև ռազմական գործողություններին: Այն չի տարածվում ԻՊ և «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական կազմակերպությունների դեմ գործողությունների վրա: Սիրիական բանակն ու աշխարհազորը մի շարք բնակավայրեր են ազատագրել ԻՊ գրոհայիններից: Ապրիլի 3-ին ծայրահեղական իսլամիստներից ազատագրվեց վերջիններիս հենակետը համարվող Էլ Քարյաթեն քաղաքը սիրիական Հոմսում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |