ՌԴ ԱԳ նախարարն ապրիլի 22-ին կժամանի Երևան

ՌԴ ԱԳ նախարարն ապրիլի 22-ին կժամանի Երևան

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 22-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան: Այցի ընթացքում ի թիվս այլ հարցերի կքննարկվի նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեման: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Պառլամենտսկայա գազետա» մամուլի կենտրոնում:

«Այցի շրջանակում Լավրովը մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա, կենտրոնական թեմաներից մեկը կլինի Լեռնային Ղարաբաղի հարցը: Ավելի մանրամասն տեղեկություններ այցի մասին կլինեն ԱԳՆ կայքում ավելի ուշ»,-ասել է Զախարովան:

Ապրիլի 8-ին Մոսկվայում աշխատանքային այցով գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովին: Զրուցակիցները շարունակել են ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի լարման վերաբերյալ վերջին օրերին ունեցած քննարկումները: Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները կարևորել են հրադադարի ռեժիմի ամրապնդման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից արված առաջարկությունների իրագործումը։ Սերգեյ Լավրովը Էդվարդ Նալբանդյանին տեղեկացրել է Բաքվում կայացած ռուս-ադրբեջանական հանդիպումների մասին։

Ապրիլի 11-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Մոսկվան կոչ է անում ղարաբաղյան հակամարտության կողմերին պահպանել պայմանավորվածությունը կրակի դադարեցման մասին:

Ընթերցեք նաև. Լավրով. ՌԴ-ն կոչ է անում ԼՂ հակամարտության կողմերին պահպանել կրակի դադարեցման մասին պայմանը

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---