8 նոյեմբերի 2002 - 23:16 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՍԿՍԵԼ է ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱ ՏՐԱՄԱԴՐԵԼ ԻՆՏԵՐՆԵՏԻ ՄԻՋՈՑՈՎ
Հոկտեմբերի 31-ից Հայաստանը սկսել է տրամադրել մուտքի վիզա Ինտերնետի միջոցով, դրանով իսկ դառնալով աշխարհում երկրորդ երկիրը, որը տրամադրում է նման ծառայություն: Այդ ծրագրի կիրառման առաջին իսկ օրը ստացվել է Հայաստան տուրիստական վիզա ստանալու 7 դիմում` մեկը Գերմանիայից եւ վեցը` ԱՄՆ-ից: Համաձայն ՀՀ ԱԳՆ հաղորդագրության, Ինտերնետային կապից օգտվող յուրաքանչյուր անձ կարող է դիմում ներկայացնել վիզա ստանալու համար, կրեդիտ քարտի միջոցով գումարային փոխանցում կատարել եւ ստանալ պատասխան երկու օրվա ընթացքում: Մուտքի վիզան նրանք կարող են ստանալ Երեւանի «Հայաստան» օդանավակայան ժամանելուն պես: Այդ ծրագրի կիրառման փորձնական շրջանից հետո, նման ծառայություն կտրամադրվի նաեւ Վրաստանի եւ Իրանի հետ Հայաստանի սահմանում: Շահագրգռված անձիք կարող են օգտվել այդ ծառայությունից հետեւյալ սայթերի միջոցով` www.armeniaforeignministry.am: