Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել է` փոխգնդապետի մահվան մասին լուրն իրական է

Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել է` փոխգնդապետի մահվան մասին լուրն իրական է

PanARMENIAN.Net - Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկություն է տարածել այն մասին, որ Ադրբեջանի ԶՈւ գնդապետ-լեյտենանտ (փոխգնդապետ) Սանան Թաիր օղլու Ախունդովը զոհվել է անվտանգության միջոցների խախտման հետևանքով:

Նախկինում գնդապետ-լեյտենանտի մահվան մասին լուրերը շրջանառվում էին սոցցանցերում` ադրբեջանական կորուստների մասին այլ տեղեկությունների շարքում, որոնք Ադրբեջանի պաշտոնական իշխանությունները ջանադրաբար թաքցնում են: Մասնավորապես, հայտնի է դարձել մեկ այլ գնդապետ-լեյտենանտի` Վուգար Աբդուլազիմովի վիրավորվելու մասին:

Սոցցանցերի օգտատերերը պարբերաբար տարբեր տվյալներ են ներկայացնում ղարաբաղյան հակամարտության գոտում ապրիլի առաջին օրերին տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ զոհված ադրբեջանցի զինծառայողների մասին` նշելով նրանց անունները, ազգանունները, ինչպես նաև այլ տեղեկություններ, ինչն առաջացնում է Ադրբեջանի ՊՆ դժգոհությունը:

Գերատեսչության հաղորդագրության մեջ ասվում է, որ գնդապետ-լեյտենանտ Սանան Թաիր օղլու Ախունդովը մահացել է անվտանգության միջոցների խախտման հետևանքով, ոչ թե ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ և ռուսական կողմի միջնորդությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակի ռեժիմի դադարեցման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 77 մարտական կորուստ, սպանվել է 4 խաղաղ բնակիչ. 122 զինծառայող վիրավորվել է, 1-ն անհետ կորած է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---