ԱԳ փոխնախարարը՝ իտալական Rai News 24-ին. Բանակցություններին ԼՂ ներկայությանն այլընտրանք չկա

ԱԳ փոխնախարարը՝ իտալական Rai News 24-ին. Բանակցություններին ԼՂ ներկայությանն այլընտրանք չկա

PanARMENIAN.Net - Իտալական Rai News 24 հեռուստաընկերությունը ռեպորտաժ է պատրաստել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ՝ պատմելով, որ Ռուսաստանի միջնորդությամբ ձեռքբերված կրակի դադարեցման ռեժիմը կանգնեցրել է շփման գծի երկայնքով չորս օր տևած ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև:

Իտալացի լրագրողը նշում է, որ ռազմական գործողությունների հետևանքով՝ և՛ հայկական կողմը, և՛ ադրբեջանական կողմը տասնյակ զոհեր են ունեցել:

Լրագրողը նշում է, որ նոր զոհերը ապակայունացնում են առանց այդ էլ փխրուն հրադադարը Ստամբուլում իսլամական պետությունների մասնակցությամբ վեհաժողովի ֆոնին, գրում է Tert.am-ը:

«Բանակցությունների սեղանի շուրջ Լեռնային Ղարաբաղի ներկայությանն այլընտրանք չկա»,- լրատվամիջոցին ասել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Նրա խոսքով, դրան դեմ է Բաքուն: Քոչարյանն այնուհետև հավելել է, որ հարկավոր է ուժեղացնել շփման գծի երկայնքով մոնիտորինգ իրականացնող խումբը՝ սադրանքներից և մեղադրանքներից խուսափելու համար, և հասկանալու, թե ով է խախտում հրադադարը:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ և ռուսական կողմի միջնորդությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակի ռեժիմի դադարեցման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Հայկական կողմն ունի 77 մարտական կորուստ, սպանվել է 4 խաղաղ բնակիչ. 122 զինծառայող վիրավորվել է, 1-ն անհետ կորած է:

ԵԽԽՎ պատվիրակը դատապարտել է Բաքվի ագրեսիան. «Ալիևից ու նրա ռեժիմից այլ բան սպասելի չէր»

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---