ՀՀ և ԼՂ նախագահների խորհրդակցությունը. Քննարկվել է Բաքվի ագրեսիայի հետևանքով իրավիճակը ԼՂ-ում

ՀՀ և ԼՂ նախագահների խորհրդակցությունը. Քննարկվել է Բաքվի ագրեսիայի հետևանքով իրավիճակը ԼՂ-ում

PanARMENIAN.Net - Ապրիլի 19-ին Ստեփանակերտում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը խորհրդակցություն են անցկացրել Լեռնային Ղարաբաղի օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ներկայացուցիչների հետ:

Քննարկվել են վերջին օրերին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով հանրապետությունում ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր:

Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 18-ից աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում է :

Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սարգսյանն ապրիլի 2-ի երեկոյան ԱԱԽ նիստ է անցկացրել, որի ընթացքում հայտարարել է, որ պետք է աշխատել Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ: «Անհրաժեշտ է պայմանագրի տեքստն ունենալ, համապատասխան քննարկումներ անցկացնել և ուղարկել Ազգային ժողով: Հայաստանի Հանրապետությունը լիարժեքորեն կատարելու է իր պարտականությունը Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման առումով, և մենք նաև ունենք դրա իրավաբանական իրավունքը, որովհետև ինքներս հանդիսանում ենք 1994-ին կնքված հրադադարի համաձայնագրի կողմ», - ասել էր նախագահը:

ՀՀ նախագահն Արցախում պետպարգևներ է հանձնել մի խումբ զինծառայողների

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---