16 փետրվարի 2007 - 13:13 AMT
Վարդան Օսկանյանը ԵԱՀԿ ՄԽ-ի հետ քննարկել է Է. Մամեդյարովի հետ հանդիպման ժամկետները
Փետրվարի 15-ին Փարիզում այցով գտնվող ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպռշիկի հետ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը: ՀՀ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարն ու միջնորդները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի ներկա իրավիճակը, խնդրի կարգավորման հեռանկարները, ինչպես նաեւ բանակցությունների սեղանին դրված հիմնական սկզբունքները: Վ. Կարապետյանի խոսքերով, միջնորդները քննարկել են նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հերթական հանդիպման ժամկետները: