Թուրքիայի նախագահի աշխատակազմ. Անկարան երբեք չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը20 ապրիլի 2016 - 13:10 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան երբեք չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Ապրիլի 20-ին այդ մասին ասել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աշխատակազմում, հայտնում է «Թրենդը»: Ուստի Անկարան ոչ մի նշանակություն չի տալիս 1915 թվականի իրադարձությունները Հայոց ցեղասպանություն ճանաչելու վերաբերյալ Եվրախորհրդարանի կոչին, ասել են Թուրքիայի նախագահի աշխատակազմում: Ասվում է նաև, որ Անկարան սադրիչ է համարում Թուրքիային ուղղված Եվրախորհրդարանի կոչը: «Թուրքիան բազմիցս է հայտարարել, որ պատրաստ է համատեղ հանձնաժողով ստեղծել, որը կհետազոտի 1915թ. իրադարձությունները, սակայն հայկական կողմն անտեսում է այդ առաջարկը: Դա վկայում է այն մասին, որ չկա ոչ մի ապացույց, որ 1915 թվականին ցեղասպանություն է իրագործվել»,-ասել են Էրդողանի աշխատակազմում, հայտնում է աղբյուրը: Ապրիլի 15-ին Եվրախորհրդարանն ընդունել է Եվրամիության անդամակցությանը ձգտող Թուրքիայի առաջընթացի գնահատման տարեկան՝ 2015-ի զեկույցը, որտեղ ներառված է Հայոց ցեղասպանություն ձևակերպումը: Այդ պատճառով Թուրքիան չի ընդունում զեկույցը և պատրաստվում է այն վերադարձնել Եվրախորհրդարան։ Թուրքիայի կառավարությունում Եվրամիության հետ կապերի գծով նախարար Վոլքան Բոզքըրը, որը պաշտոնական այցով Վիեննայում էր, ասել է, թե Թուրքիայի կառավարությունը զեկույցը համարում է զրո և անվավեր ու այն վերադարձնելու է Եվրախորհրդարան: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |