Փարիզում Ռոբերտ Քոչարյանը կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակին

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը փետրվարի 17-ին քառօրյա պաշտոնական այցով կմեկնի Ֆրանսիա: Փարիզում կկայանա Ռոբերտ Քոչարյանի եւ Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի , վարչապետ Դոմինիկ դը Վիլպենի, Սենատի նախագահ Քրիստիան Պոնսլեի, Ազգային Ժողովի նախագահ Ժան-Լուի Դեբրեի հանդիպումները: Ռոբերտ Քոչարյանը եւ Առաջին տիկին Բելլա Քոչարյանը ներկա կգտնվեն Փարիզի Գարնիե օպերայում կայանալիք «Շարլ Ազնավուր եւ ընկերներ» համերգին, որը տեղի կունենա Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակում: Տեր եւ տիկին Քոչարյանները կայցելեն նաեւ ծովային թանգարանում կազմակերպված Հովհ. Այվազովսկու ցուցահանդես, «Հայոց 12 մայրաքաղաքները» ցուցահանդես: Լուվրում Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահների մասնակցությամբ կբացվի «Սուրբ Հայաստան» ցուցահանդեսը: Փարիզում նախագահը կհանդիպի նաեւ հայ համայնքի ներկայացուցիչներին: Ռոբերտ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը Փարիզից կմեկնի Նիս, որտեղ կմասնակցի Հայաստանի պուրակի բացման արարողությանը եւ հանդիպումներ կունենա քաղաքի ղեկավարության հետ, հայտնում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---