Մարդասիրական օգնության 4 բեռնատար է ուղևորվել Արցախ

Մարդասիրական օգնության 4 բեռնատար է ուղևորվել Արցախ

PanARMENIAN.Net - Ապրիլի 20-ին մարդասիրական պաշարով բեռնված 2-րդ ավտոշարասյունը` կազմված 4 բեռնատար մեքենայից, ՀՀ ԱԻ նախարարությունից ուղևորվել է Արցախ:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը շարունակում է գործակցությունը ԼՂՀ-ին մարդասիրական աջակցություն ցուցաբերելու պատրաստ անհատ քաղաքացիների ու տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Էջմիածնի հայորդաց տունն Արցախին նվիրաբերել է 36 արկղ սննդամթերք: ՌԴ ՊՆ N21 Քանաքեռի ռուսական դպրոցի աշակերտների կողմից հավաքագրվել է 2 արկղ հիգիենայի պարագաներ և հագուստ, Հայ-հունական պետական քոլեջի սաների կողմից` սննդամթերք: Արցախին մարդասիրական օգնության շրջանակում 7000 միավոր բախիլ և բժշկական դիմակ է հատկացրել «Եվրոֆարմ» ընկերությունը: «Բոլտն» ընկերությունն արցախահայերի համար հավաքագրել է 6 արկղ հիգիենայի պարագաներ:

ԱԻ նախարարությունը հայտնում է նաև, որ ԼՂՀ-ին մարդասիրական մեծ աջակցություն է ցուցաբերել «Ռուսաստանի հայերի միություն» համառուսական հասարակական կազմակերպության Կրասնոդարի երկրամասի տարածքային միավորումը` նվիրաբերելով

• սառնարաններ (Арь морозильный F400S- 300кг, Ларь морозильный F500S-200кг)` 5 միավոր

• ներքնաշոր` 6 տոպրակ

• սննդամթերք` 1 արկղ

• մակարոն` 78 պարկ

• ընտանեկան օգնություն` 11 արկղ

• շաքարավազ 50 կգ` 22 պարկ

• ձավար` 1 պարկ

• ալյուր` 212 պարկ

• հագուստ` 38 տոպրակ

Ապրիլի 9-19-ը Արցախին մարդասիրական օգնություն ցուցաբերած այլ կազմակերպությունների, անհատների և առաքվող ապրանքի ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:

ՀՀ կառավարության որոշմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը տրամադրվող մարդասիրական օգնությունը համակարգելու, հաշվառելու, տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով պարենային, բժշկական և նյութական այլ պաշարների կուտակման գործընթացը և նպատակային օգտագործման կազմակերպումը վերապահվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը:

Արցախի սպառազինության ձեռքբերման համար 1 օրում ավելի քան $300.000 է հանգանակվել

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---