Դատարանը բավարարել է Բրեյվիկի բողոքը. Նորվեգիան ահաբեկչին $40.000 կվճարի20 ապրիլի 2016 - 19:42 AMT PanARMENIAN.Net - Նորվեգական դատարանը բավարարել է ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի բողոքը բանտում անմարդկային պայմաններում պատիժ կրելու վերաբերյալ: Ինչպես հայտնում է AFP-ն, Օսլոյի դատարանը որոշել է, որ պետությունը խախտել է անմարդկային վերաբերմունքի արգելքի մասին օրենսդրությունը Բրեյվիկի պատժի կիրառման ընթացքում: «Անմարդկային վերաբերմունքի արգելքը ժողովրդավար հասարակության հիմնարար արժեքներից է: Այն տարածվում է նաև մարդասպանների ու ահաբեկիչների վրա», –նշվում է դատարանի որոշման տեքստում: Պետությունը Բրեյվիկին 331 հազար կրոն (մոտ $40 հազար) փոխհատուցում կվճարի: Բրեյվիկի բողոքի քննումը սկսվել էր 2016-ի մարտին: Մարդասպանը հայտարարել էր, որ դատապարտվելուց ի վեր նա խուզարկվել է մոտ 800 անգամ, ինչը խախտում է իր իրավունքները: Նա բողոքում էր նաև խաղային կոնսոլը խլելուց, միկրոալիքային վառարանի վատ որակից: Ավելի վաղ մարդասպանը բողոքում էր պատուհանի վատ տեսարանից ու բանտում սառը սուրճից: Անդերս Բրեյվիկն 2011 թվականի հուլիսի 22-ին կազմակերպեց պայթյուն Օսլոյի մարդաշատ վայրերից մեկում, ինչից հետո գնդակահարեց Ուտոյա կղզում պատանեկական ճամբարի մասնակիցներին: Ընդհանուր առմամբ, իր գործողությունների հետևանքով սպանվեց 77 մարդ: Նա դատապարտված է 22 տարվա ազատազրկման ու կրում է պատիժն Իլա բանտում, որը շատերն աշխարհի ամենահարմարավետ բանտն են համարում: Այնտեղ, ի թիվս այլ հարմարավետությունների, կան սպորտային դահլիճներ, կանաչ տարածություններ, իսկ բանտի աշխատակիցները զենք չեն կրում: Բրեյվիկի գործած ոճիրի ու բանտային պայմանների անհամապատասխանության մասին վեճերը չեն դադարում իր դատավճռից ի վեր: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |