Հայկական PicsArt-ը $20 մլն է ներգրավել Ասիայում առաջխաղացման համար

Հայկական PicsArt-ը $20 մլն է ներգրավել Ասիայում առաջխաղացման համար

PanARMENIAN.Net - Հայկական PicsArt-ը $20 մլն է ներգրավել ասիական շուկաներում առաջխաղացման համար:

Ինչպես գրում է TechCrunch-ը, ներդրողներն են DCM Ventures և Siguler Guff & Company ընկերությունները: Ներդրումներն անհրաժեշտ են, մասնավորապես, Ճապոնիայում ու Չինաստանում առաջխաղացման համար:

Ասիայում տարածում ունեն մի շարք այլ ֆոտոհավելվածներ: PicsArt-ի հեղինակները հույս ունեն աչքի ընկնել, մասնավորապես, ամսական 75 մլն ակտիվ օգտատերի հասնող լսարանի շնորհիվ: Հավելվածն ավելացրել է նոր հնարավորություններ, որոնց թվում է, օրինակ, նմանատիպ ճաշակ ունեցող օգտատերերի որոնումն ու Flickr-ից PicsArt լուսանկարները տեղափոխելու հնարավորությունը:

Ավելի վաղ ընկերությունը $45 մլն է ներգրավել, մասնավորապես, Sequoia Capital և Insight Venture Partners ընկերություններից:

PicsArt-ը մեծ տարածում ստացած լայն հնարավորություններով գրաֆիկական խմբագիր է, որը հայկական թիմը մշակել է 2011-ին: Աշխարհում ավելի քան 250 միլիոն օգտատեր է օգտվում անվճար հավելվածից: Այն ունի պատկերների խմբագրման լայն հնարավորություններ և հարյուրավոր գործիքների ու էֆեկտների միջոցով ֆոտոմոնտաժի հնարավորություն, որոնք կարելի է գտնել միայն մասնագիտացված ծրագրերում: Հեղինակները ներկայացնում են իրենց պրոդուկտը որպես «լուսանկարների համար նախատեսված YouTube»:

Forbes-ի գնահատականով, ընկերությունը 2015-ի դեկտեմբերի դրությամբ արժեր $250 մլն:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---