16 փետրվարի 2007 - 16:42 AMT
Մարտի կեսերին Հայաստանում «ՆԱՏՕ-ի շաբաթ» է անցկացվելու
ԱՄՆ պաշտպանության նախարարի փոխտեղակալ Ջեյմս Մակդուգալն այսօր այցելել է Երեւանում ՆԱՏՕ-ի Տեղեկատվական Կենտրոնը: Նրան հետաքրքրում էր Կենտրոնի գործունեության ուղղությունները, կրթական ծրագրերն ու նախաձեռնությունները: ՆԱՏՕ-ի Տեղեկատվական Կենտրոնի աշխատակիցները ԱՄՆ պաշտպանության նախարարի փոխտեղակալին տեղեկացրին, որ մարտի կեսերին Հայաստանում կանցկացվի «ՆԱՏՕ-ի շաբաթ», հաղորդում է Մեդիամաքսը: