Wall Street Journal-ը Ցեղասպանությունը ժխտող թուրքական գովազդ է տպագրել21 ապրիլի 2016 - 15:31 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան The Wall Street Journal-ը գովազդային արշավ է անցկացրել Թուրքական խմբի համար, որը ժխտում է Հայոց ցեղասպանությունը: Ինչպես հայտնում է Sputnik-ը, ապրիլի 20-ին լույս է տեսել WSJ թերթի համարը, որտեղ ամբողջ էջով մեկ «Ճշմարտությունը հավասար է խաղաղության» բառերով և երեք ձեռքի պատկերով գովազդ է հրապարակված` ձեռքերը ներկված են թուրքական, հայկական և ռուսական դրոշների գույներով: Թուրքական ձեռքը խաղաղության նշան է ցուցադրում, հայկականի ու ռուսականի մատները խաչած են: Գովազդը հղում է կատարում Fact Check Armenia կայքին, որը 1,5 մլն հայերի սպանությունը օսմանցի թուրքերի կողմից ներկայացնում է որպես հայկական «քարոզչություն»: Կայքը նաև պնդում է, թե զանգվածաբար սպանված մարդիկ հավաքական առումով մեղավոր էին «հողին դավաճանելու մեջ»: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |