16 փետրվարի 2007 - 16:58 AMT
Թուրքական ընդդիմությունն առաջարկում է քննություն սկսել Ռեջեփ Էրդողանի նկատմամբ
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական - ժողովրդական կուսակցությունը հինգշաբթի օրը խորհրդարանի նախագահությանը առաջարկ է ներկայացրել երկրի վարչապետ Ռեջեփ Էրդողանի եւ ներքին գործերի նախարար Աբդուլքադիր Աքսուի նկատմամբ քննություն անցկացնելու վերաբերյալ: Կուսակցությունը Էրդողանին եւ Աքսուին մեղադրում է իրենց պարտականությունների մեջ թերանալու համար` մի շարք փաստերի, այդ թվում Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի եւ կաթոլիկ հոգեւորական Անդրեա Սանտորոյի սպանությունների առնչությամբ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Հիշեցնենք, որ երեքշաբթի օրը Թուրքիայի խորհրդարանը մերժել էր ներքին գործերի նախարար Աքսուին անվստահություն հայտնելու` աջ-կենտրոնամետ «Հայրենիք» կուսակցության առաջարկը: