Ն. Բորդյուժա. Հայկական բանակը հետխորհրդային տարածքում ամենամարտունակ բանակն է

PanARMENIAN.Net - Հայոց բանակը ամենամարտունակն է հետոխորհրդային տարածքի պետությունների բանակների շարքում: Նման կարծիք է հայտնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: «Ես շատ զորավարժությունների եմ ներկա գտնվել եւ տեսել եմ հայկական ստորաբաժնումները, որոնք թեեւ շատ չեն, սակայն շատ լավ են պատրաստված, համախմբված են բարձր բարոյական ոգով»,- ասել է Բորդյուժան: «Հայաստանի ներկայացուցիչները շատ ակտիվ են ՀԱՊԿ գործնեության մեջ: Մենք Հայաստանից բազմաթիվ տարբեր առաջարկներ եւ նախաձեռնություններ ենք ստանում, որոնք հետո իրականացնում ենք»,- ասել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---