ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործակցում է ՀՀ ներքին աուդիտորների ինստիտուտ ՀԿ-ի հետ22 ապրիլի 2016 - 10:41 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում կայացել է Հայաստանի ներքին աուդիտորների ինստիտուտի (ՆԱԻ) խորհրդի անդամների հանդիպումը ընկերության ղեկավար և մասնագիտական անձնակազմի հետ: Ինստիտուտի նախագահ, Կենտրոնական բանկի գլխավոր վերստուգիչ Արա Չալաբյանը և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հայտնել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ Հայաստանի ներքին աուդիտորների ինստիտուտ հասարակական կազմակերպության հետ համագործակցության մասին, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: Արա Չալաբյանն անդրադարձել է ՆԱԻ Հայաստանի կողմից նախաձեռնած աշխատանքների կարևորությանը՝ Հայաստանում կորպորատիվ կառավարման մշակույթի զարգացման գործում և ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության աշխատակիցներին է ներկայացրել ինչպես Կենտրոնական բանկի ներքին աուդիտի ձեռքբերումներն, այնպես էլ Հայաստանում ներքին աուդիտորների ինստիտուտի առաքելությունն ու նախաձեռնությունները որպես կամավորական հիմունքներով գործող հասարակական կազմակերպություն: «Դժվար է գերագնահատել ներքին աուդիտի կարևորությունն արդյունավետ և թափանցիկ գործարար կառավարում ապահովելու տեսանկյունից: Ներքին աուդիտը, բժշկական լեզվով ասած՝ հնարավոր խնդիրների վաղ կանխարգելման համակարգ է: Այն միտված է վերհանելու տարաբնույթ ռիսկերն ու անհամապատասխանությունը ներքին կանոնակարգերին ու ընթացակարգերին, ինչպես նաև համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Նշվել է նաև, որ 2016 թ. սեպտեմբերի 15-16 Երևանում անցկացվելու է 2-րդ միջազգային կոնֆերանսը, այս տարի՝ «Ինչպես իրականացնել փոփոխություններ» խորագրի ներքո, որտեղ բացման խոսքով հանդես են գալու ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Ներքին աուդիտորների միջազգային ինստիտուտի խորհրդի նախագահ Անգելա Վիցանին և Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը (մանրամասները conf2016.iia.am կայքում): Հանդիպման ավարտին Արա Չալաբյանը պատասխանել է մասնակիցներին հետաքրքրող հարցերին: Բանախոսը կարևորել է Հայաստանը միջազգային մասնագիտական շրջանակներում որպես առաջադեմ մոտեցումներ կիրառող երկիր ներկայացնելը: Հայաստանի ներքին աուդիտորների ինստիտուտ հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2013թ. (www.iia.am), ներկայումս ունի 57 կազմակերպություն ներկայացնող 165 անդամ, որոնց թվում են նաև ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության 5 աշխատակիցներ: Հայաստանյան Ինստիտուտը հանդիսանում է ԱՄՆ-ում հիմնադրված Ներքին աուդիտորների միջազգային ինստիտուտի ցանցի լիիրավ անդամ, որի մեջ մտնում են աշխարհի 105 երկրների նմանատիպ կառույցներ: ԱՊՀ երկրներում բացի Հայաստանից լիիրավ ինստիտուտներ կան Ռուսաստանում և Ուկրաինայում: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |