8 նոյեմբերի 2002 - 22:11 AMT
ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՐԿՐԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՕՐԵՆՍԴԻՐ ՄԱՐՄՆՈՒՄ ԱՊԱՀՈՎԵԼ ԵՆ ՈՒԺԵՂ ՀԱՅԿԱԿԱՆ ԼՈԲԲԻ
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ եւ Սենատ ընտրություններում` 149 թեկնածուներից, որոնց աջակցել է Ամերիկայի հայկական համայնքը, հաղթել են 141-ը: Հայ դատի կարծիքով, դա կապահովի հայկական ուժեղ լոբբի ԱՄՆ բարձրագույն օրենսդիր մարմնում: Համաձայն աղբյուրի, Ներկայացուցիչների պալատ ընտրություններին հաղթել են թեկնածուների 94 տոկոսը եւ Կոնգրեսի հայկական խմբի նախկին կազմի 92 տոկոսը, որոնց աջակցել են ԱՄՆ հայերը: «Մենք անհամբերությամբ ենք սպասում Կոնգրեսի նոր անդամների հետ համագործակցությանը մի շարք հարցերում` սկսած հայերի ցեղասպանությունից մինչեւ Հայաստանի ամրապնդումը եւ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի ու նրա սահմանների անվտանգության պաշտպանմանը»,- ասվում է Հայ դատի հայտարարությունում: