16  22.04.16 - Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը Ծիծեռնակաբերդ և Հայոց ցեղասպանության թանգարան

Լավրովը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Լավրովը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

PanARMENIAN.Net - Ապրիլի 21-ից պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 22-ի վաղ առավոտյան հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդ, որտեղ ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, հայտնում է Tert.am-ը:

Ապա ՌԴ արտգործնախարարը, կրկին ՀՀ արտգործնախարարի ու Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Զախարովան հայտարարել էր, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Երևան այցի ժամանակ որոշակի մշակումներ կներկայացնի ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ:

«Սերգեյ Լավրովը երբեք ոչ մի տեղ դատարկ ձեռքով չի գնում»,-ասել է նա ճեպազրույցի ժամանակ: «Ասել թե դա պլան է, ծրագիր է, նախագիծ կամ փաստաթուղթ, կարծում եմ, սխալ կլինի: Խոսքը որոշակի մշակումների մասին է, կարգավորման վերաբերյալ որոշ գաղափարների քննարկման: Դրանում է կայանում միջնորդի դերը` խոսել կողմերի հետ, քննարկել հնարավորությունները, լսել նրանց մտահոգությունները, լուծման տարբերակներ առաջարկել»,-ասել է Զախարովան:

Մինչդեռ Լավրովին Երևանում դիմավորեցին «Ձեռքներդ հեռու Արցախից. Արժանապատվության պահանջ-երթով»: Ինչպես ասվում էր նախաձեռնության կազմակերպիչների տարածած հայտարարության մեջ, «գիտակցելով պահի լրջությունը և ԶԼՄ-ներով շրջանառության մեջ դրված հակահայկական ծրագրերի վտանգավորությունը արյունով վերանվաճված ու պաշտպանված Արցախի Հանրապետության համար, երթի մասնակիցները ներկայացրեցին իրենց պահանջները»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---