ՌԴ ԱԳ նախարար. Մոսկվան ԼՂ-ում անժամկետ հրադադարի խստիվ պահպանման կողմնակից է22 ապրիլի 2016 - 12:52 AMT PanARMENIAN.Net - Մոսկվան հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղում անժամկետ հրադադարի խստիվ պահպանման օգտին: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ ընդլայնված կազմով բանակցությունների մեկնարկին, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Մենք հասկանում ենք, թե ինչ շրջան է հիմա ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Մենք ջանքեր ենք գործադրել, անձմաբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որպեսղի բռնության բռնկումը կասեցվի»,-ասել է Լավրովը: «Հիմա սկզբունքային հարց է հրադադարի մասին պայմանավորվածությունների պահպանումը, և 1994 և 1995 թթ. համաձայնագրերի նոր խախտումների բացառումը, այդ փաստաթղթերում արձանագրված է և ամրագրված է անժամկետ հրադադարը»,-ասել է նա: Ըստ Լավրովի, հարկավոր է ավարտին հասցնել ԵԱՀԿ գծով պայմանավորվածությունները վստահության միջոցների, լարվածության թուլացման, դիպուկահարների մասին: «Ինչ վերաբերում է քաղաքական կարգավորմանը, մենք պատրաստ ենք անել հնարավորը: Պետք է անել այն ամենն, ինչ հնարավոր է, թույլ չտալու համար բռնություն և միջադեպեր», -ասել է նա: Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Զախարովան հայտարարել էր, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Երևան այցի ժամանակ որոշակի մշակումներ կներկայացնի ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ: «Սերգեյ Լավրովը երբեք ոչ մի տեղ դատարկ ձեռքով չի գնում»,-ասել է նա ճեպազրույցի ժամանակ: «Ասել թե դա պլան է, ծրագիր է, նախագիծ կամ փաստաթուղթ, կարծում եմ, սխալ կլինի: Խոսքը որոշակի մշակումների մասին է, կարգավորման վերաբերյալ որոշ գաղափարների քննարկման: Դրանում է կայանում միջնորդի դերը` խոսել կողմերի հետ, քննարկել հնարավորությունները, լսել նրանց մտահոգությունները, լուծման տարբերակներ առաջարկել»,-ասել է Զախարովան: Մինչդեռ Լավրովին Երևանում դիմավորեցին «Ձեռքներդ հեռու Արցախից. Արժանապատվության պահանջ-երթով»: Ինչպես ասվում էր նախաձեռնության կազմակերպիչների տարածած հայտարարության մեջ, «գիտակցելով պահի լրջությունը և ԶԼՄ-ներով շրջանառության մեջ դրված հակահայկական ծրագրերի վտանգավորությունը արյունով վերանվաճված ու պաշտպանված Արցախի Հանրապետության համար, երթի մասնակիցները ներկայացրեցին իրենց պահանջները»: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |