Չիկագոյում միջոցառումներ կանցնեն` նվիրված Հայոց ցեղասպանության տարելիցին22 ապրիլի 2016 - 15:35 AMT PanARMENIAN.Net - Չիկագոյի հայ համայնքը մի շարք միջոցառումներ է կազմակերպել` նվիրված Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին: Տեղի կունենան ցույցեր, կմատուցվի պատարագ, ոգեկոչման արարողություն, հայտնում է Armenian Weekly-ն: Ապրիլի 22-ին ցույց տեղի կունենա Չիկագոյում թուրքական հյուպատոսության առջև: Հայ երիտասարդական «Արարատ» միությունը ցույցի կազմակերպիչն է և կոչ է արել համայնքի անդամներին մասնակցել թուրքական ժխտողականության դեմ բողոքին: Ապրիլի 23-ին տեղի կունենա «Հայոց ցեղասպանություն 101. Հաջորդ գլուխը սկսվում է մեր երիտասարդներից» վերտառությամբ ոգեկոչման միջոցառումը, որի հովանավորն է Իլինոյսի Հայ Դատի հանձնախումբը: Միջոցառման ավարտին մասնակիցները մոմեր կվառեն ի հիշատակ անմեղ զոհերի: Միջոցառումը տեղի կունենա Ամենափրկիչ հայկական եկեղեցում: Ապրիլի 24-ին նույն եկեղեցում կմատուցվի պատարագ, որին կհաջորդի ոգեկոչման միջոցառումը: Մասնակիցների թվում են ԱՄՆ կոնգրեսական Բոբ Դոլդը, նահանգի սենատոր Դենիել Բիսը, նահանգի ներկայացուցիչ Լաուրա Ֆայնը, Կոնգրեսի անդամության թեկնածու Ռաջա Կրիշնամուրտին և ԱՄՆ այլ ազդեցիկ քաղաքական գործիչներ: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |