Հայ սակրավորները հնարավոր է մասնակցեն Պալմիրային ականազերծմանը22 ապրիլի 2016 - 14:58 AMT PanARMENIAN.Net - Մոսկվան և Երևանը քննարկել են Հայ-ռուսական հումանիտար արձագանքման կենտրոնի մասնագետների մասնակցության հնարավորությունը սիրիական Պալմիրայի ականազերծմանը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Երևանում: «Բոլորովին վերջերս բացվեց Հայ-ռուսական հումանիտար արձագանքման կենտրոնը և այսօր մենք քննարկել ենք Պալմիրայի ականազերծմանն այդ կենտրոնի մասնագետների` սակրավորների մասնակցության հնարավորությունը»,-ասել է Լավրովը ՀՀ ԱԳ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ բանակցությունների ավարտին: Նա հույս է հայտնել, որ համատեղ նախաձեռնությունը կիրագործվի: «Մենք սատարում ենք ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունների ծրագրին, որը ներկայացվել է, և հատկապես, երախտապարտ ենք, որ լավ առաջարկներ արվեցին ահաբեկչության դեմ պայքարում դաշնակիցների աշխատանքի արդյունավետության բարձրացման, ռազմատեխնիկական համագործակցության զարգացման վերաբերյալ»,-ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը, հայտնում է Sputnik Armenia-ն: Ռուս-հայկական հումանիտար արձագանքման կենտրոնի կազմում ներառված են արձագանքման բոլոր համակարգերը: Կենտրոնը թույլ է տալիս օպերատիվ և արդյունավետ կերպով արձագանքել արտակարգ իրավիճակներին երկու պետությունների սահմանամերձ տարածքներում, ինչպես նաև երրորդ երկրներում: Կենտրոնում պատրաստվում են արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների վերացման ոլորտի մասնագետներ, ինչպես նաև հումանիտար ականազերծման մասնագետներ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Կոբախիձեն հրաժարվել է ԱՄՆ այցից` պայմանը «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման կասեցումն էր ԱՄՆ դեսպանն ասել է, որ Վրաստանի կառավարության ընտրությունը «հեռացրել է երկիրը եվրաատլանտյան ապագայից»։ ԿԳՄՍՆ․ «Վերջին դաս»-ը կազմակերպելիս բացառել դրամահավաքը Վերջին դասը նախատեսված է մայիսի 24-ին և 25-ին ԱԺ պատգամավորները Վաշինգտոնում ԱՄՆ սենատորներին են ներկայացրել ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացը Նրանք կարևորել են ԱՄՆ ակտիվ աջակցությունը տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ սրբազանի հետ հանդիպման մասին լուրը «Սա հերթական ֆեյքն է իշխանությունների կողմից»,-ասել է Միկոյանը |