Պայթյուն Թուրքիայի հարավ-արևելքում. 3 թուրք զինվոր է սպանվել

Պայթյուն Թուրքիայի հարավ-արևելքում. 3 թուրք զինվոր է սպանվել

PanARMENIAN.Net - Թուրքիայի առավելապես քրդաբնակ հարավ-արևելքում 3 թուրք զինվոր է զոհվել և մի քանիսը վիրավորվել ինքնաշեն ռումբի պայթյունից, հայտնում է Anadolu-ն:

Պայթյունը որոտացել է Թունջելին ու էլյազիգը կապող մայրուղում, որտեղ բախումներ են ընթանում Թուրքիայի և Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալների միջև, հայտնում է Deutsche Welle-ն:

Հարձակումն անհապաղ արձագանք ստացավ թուրքական բանակի կողմից` ուղղաթիռներից ռումբեր գցվեցին քուրդ գրոհայինների տեղակայման վայրում, հայտնել է AFP թղթակիցը:

Ավելի վաղ, ապրիլի 11-ի ուշ երեկոյան ՔԱԿ անդամներն ականապատ մեքենա են պայթեցրել ժանդարմերիայի շրջանային վարչության և զինծառայողների հանրակացարանի մոտ: Արդյունքում մեկ զինծառայող զոհվել է, 39-ը` վիրավորվել: Վիրավորվել են նաև զինծառայողների ընտանիքների անդամներ (6) և 2 քաղաքացիական անձ:

2015-ի հուլիսից ի վեր, երբ վերսկսվեցին զինված բախումները ՔԱԿ հետ, քուրդ ապստամբների հետ բախումներում սպանվել է ավելի քան 370 թուրք զինվորական և ոստիկան: Թուրքիայի նախագահ էրդողանը հայտարարել է այդ ժամանակահատվածում 5 հազար քուրդ զինյալների ոչնչացման մասին: Սակայն քրդամետ Ժողովրդների դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները պնդում են, որ քուրդ բնակչության դեմ գործողություններում զոհվել են հարյուրավոր խաղաղ բնակիչներ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---