Քլունին Երևանում է. «Ավրորա» մրցանակաբաշխությանը կհայտարարի հաղթողի անունը

Քլունին Երևանում է.    «Ավրորա» մրցանակաբաշխությանը կհայտարարի հաղթողի անունը

PanARMENIAN.Net - Հանրահայտ դերասան Ջորջ Քլունին ապրիլի 22-ին ժամանել է Երևան: Քլունին մասնակցելու է Aurora Prize միջազգային առաջին մրցանակաբաշխությանը:

Նրան դիմավորել է գործարար Ռուբեն Վարդանյանը, որը Aurora Prize-ի հիմնադիրներից է:

Քլունին կհայտարարի մրցանակի հաղթողի անունը:

Մրցանակաբաշխությունը տեղի կունենա ապրիլի 24-ին:

Ավելի վաղ Aurora Prize մրցանակաբաշխությանը մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը։

Ապրիլի 22-ից 24-ը Երևանում կկազմակերպվեն հումանիտար ամենահրատապ ճգնաժամերի մասին քննարկումներ, որոնց մասնակցելու համար Հայաստան կժամանեն համաշխարհային մարդասիրական ոլորտի մի շարք բացառիկ գործիչներ: Միջոցառումները կամփոփվեն «Ավրորա» անդրանիկ մրցանակի շնորհումով։

Մրցանակի հավակնորդները չորսն են` Մարգարիտ Բարանկիցեն՝ Բուրունդիից, բժիշկ Թոմ Քաթինան՝ Սուդանից, Սայիդա Ղուլամ Ֆաթիման՝ Պակիստանից, եւ Հայր Բերնարդ Կինվին՝ Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունից:

«Ավրորա» մրցանակաբաշխությունը. Հայկական արմատներով գլոբալ մրցանակի նպատակն ու տեսլականը

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---