Ոստիկանությունն արգելել է երթը դեպի նախագահի նստավայր. Բերման ենթարկվածներ կան22 ապրիլի 2016 - 22:04 AMT PanARMENIAN.Net - «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնությունն ապրիլի 22-ին երթ էր կազմակերպել Ազատության հրապարակից դեպի ՀՀ նախագահի նստավայր՝ փորձելով հանձնել բողոքի նամակ Լեռնային Ղարաբաղի կարգավորման շուրջ զարգացումների վերաբերյալ: Ցույցի մասնակիցները, մասնավորապես, պահանջում էին բացառել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության որևէ տարածքի զիջումն ու խաղաղապահների տեղակայումը, աշխատանքից հեռացնել պաշտպանության և արտաքին գործերի նախարարներ Սեյրան Օհանյանին ու Էդվարդ Նալբանդյանին և մի շարք այլ բարձրաստիճան զինվորականներին, ֆինանսական աջակցություն հատկացնել Լեռնային Ղարաբաղում վերջին բախումների ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքներին ու վիրավորներին: Ոստիկանությունը, սակայն, արգելեց Բաղրամյան պողոտայով երթը: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ ցույցն արտոնված չէ, ու առաջարկեց երթի մասնակիցներից մի փոքր խմբի անցնել դեպի նախագահի նստավայր ու հանձնել նամակը, իսկ մնացածներին՝ վերադառնալ Ազատության հրապարակ: Երթի մասնակիցները, սակայն, մերժեցին առաջարկը, ինչից կարճ ժամանակ անց ոստիկանությունը ցրեց ցույցը՝ բերման ենթարկելով 40-ից ավելի մասնակիցների: Ցույցի ընթացքում բերման են ենթարկվել նաև 1in.am կայքի երկու օպերատորներ, նրանց տեխնիկան մասնակիորեն վնասվել է, հայտնել է կայքի խմբագիր Արման Բաբաջանյանը: Միջադեպի պատճառով որոշ ժամանակով ընդհատվեց նաև կայքի ուղիղ հեռարձակումը Բաղրամյան պողոտայից: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |