Կանադայի վարչապետը հիշեցրել է, որ Սենատն ու Համայնքների պալատը 1915թ. դեպքերը որակում են ցեղասպանություն23 ապրիլի 2016 - 10:58 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի ոգեկոչման օրվա կապակցությամբ Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդուն հանդես է եկել հայտարարությամբ, հայտնում է Tert.am-ը asbarez.com-ի վրա հղումով: Վարչապետը հիշեցրել է, որ Կանադայի Սենատն ու Համայնքների պալատը Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևեր են ընդունել, որոնք 1915 թվականի դեպքերը որակում են որպես ցեղասպանություն։ «Այսօր մենք ոգեկոչում ենք 1915-ին Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի կյանքի ողբերգական կորստի 101-րդ տարելիցը։ Մենք պահպանում ենք այն մարդկանց մասին հիշողությունը, ովքեր զոհվել են, և նրանց, ովքեր ողջ են մնացել ցեղասպանության ընթացքում, և մեր խորին հարգանքն ենք հայտնում նրանց ժառանգներին, ներառյալ՝ նրանց, ովքեր այժմ Կանադան համարում են իրենց տունը»,- ասել է Կանադայի վարչապետը։ Այս հայտարարությունը ողջունել է Կանադայի Հայ դատի հանձնախումբը (ANCC)։ «Մեզ ոգևորում է այն, որ վարչապետ Ջասթին Տրյուդոն հավատարիմ է ցեղասպանությունների դատապարտման հարցում Կանադայի պարտավորություններին, ներառյալ` Հայոց ցեղասպանության»,- ասել է ANCC -ի նախագահ Ժիրայր Բասմաջյանը: 2015-ի ապրիլի 25-ին Կանադայի խորհրդարանն ընդունել է 587-րդ բանաձևը, որով ապրիլ 24-ը պաշտոնապես հռչակել է «Հայոց ցեղասպանության հիշատակի օր»:Բանաձևը ներկայացնող պատգամավոր Բրադ Բաթը Կանադայի իշխող պահպանողական կուսակցության անունից խոսել է Ապրիլ 24-ը Ցեղասպանության Հիշատակի օր հռչակելու մասին, մասնավորաբար ընդգծելով. «Հայ Եկեղեցու հոգևոր կենտրոն Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Սրբադասման արարողություն Հայ Եկեղեցու կանոնների համաձայն: Հետևաբար, Հայոց Ցեղասպանության նահատակները սուրբեր են»: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |