Թուրքիայի ԱԳՆ-ն Օբամայի ուղերձը Ցեղասպանության մասին «միակողմանի է» համարում23 ապրիլի 2016 - 11:17 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել` անդրադառնալով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ամենամյա ուղերձին` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման տարելիցին: Թեև Օբաման իր նախագահության վերջին տարում ևս խուսափեց «ցեղասպանություն» եզրույթից, այնուամենայնիվ, նրա ուղերձը այս անգամ ևս դժգոհություն առաջացրեց Թուրքիայում: Թուրքիայի ԱԳՆ-ն Օբամայի հայտարարությունը Ցեղասպանության մասին «միակողմանի է» համարում, հայտնում է «Թրենդ» գործակալությունը: Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է, որ Թուրքիայի բարեկամ և դաշնային երկրների սատարումն այն ուժերին, որոնք «ջանում են սրել իրավիճակը, հայ և թուրք ժողովրդների խաղաղ համատեղ ապագային նպաստելու փոխարեն, տխրեցնում է Թուրքիային»: «Մենք կոչ ենք անում ԱՄՆ ղեկավարությանը, հիմնվելով պատմական իրողությունների վրա, չեզոք և կառուցողական դիրքորոշում որդեգրել»,-ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հայոց ցեղասպանության հերթական տարելիցի առնչությամբ տարեկան ելույթում կրկին խուսափել է «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելուց: «Այսօր մենք կրկին մտորում ենք 20-րդ դարի առաջին մասսայական սպանության՝ Մեծ Եղեռնի մասին, որի ընթացքում 1.5 մլն հայ սպանվել, տեղահանվել ու իրենց մահն են գտել», - մասնավորապես, ասվում է Օբամայի ուղերձում: «Ես հետևողականորեն հայտնել եմ անձնական տեսակետս 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ, և այն չի փոփոխվել», - ասել է ԱՄՆ նախագահը: Ընթերցեք նաև. Օբաման կրկին չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը հայերի ոչնչացումը նկարագրելուց Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |