Ցեղասպանությունը ժխտող թուրքերը թիրախավորել են Լոս Անջելեսի հայկական թաղամասը23 ապրիլի 2016 - 12:23 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 22-ին Ամերիկայի հայկական խորհրդին (ԱՀԽ) իրազեկել են, որ թուրք ժխտողականները թիրախավորել են Լոս Անջելեսի «Փոքր Հայաստան» թաղամասը: Թուրք ժխտողականներն ամբողջ թաղամասով մեկ պաստառներ են փակցրել «Fact Check Armenia» ընկերակցության մասին, որը ժխտում է Հայոց ցեղասպանության փաստը Օսմանյան Թուրքիայում` անտեսելով պատմական փաստերը: ԱՀԽ անդամներից մեկը փորձել է հեռացնել պաստառները, որոնք փակցվել էին ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի գրասենյալի շրջանային բաժանմունքում, և հանդիպել է 3 անհայտ անձանց դիմադրությանը, որոնք պնդում էին, թե իբր համագործակցում են ՀՀ կառավարության հետ երկու երկրների միջև այս պաստառների միջոցով խաղաղության հաստատման նպատակով: Սակայն, 2 տղամարդն ու կինը այդպես էլ չեն կարողացել պատասխանել հայերի և Հայաստանի մասին հասարակ հարցերին, ինչպես նաև ոչ մի կոնկրետ տեղեկություն չեն հայտնել: «Փոքր Հայաստան» թաղամասի պաշտոնյաներն իրազեկվել են կատարվածի մասին և դատապարտել են նման գործողություններն` ուղղված Ցեղասպանության ժխտմանը: «Վիրավորական է Ցեղասպանության ժխտողական քարոզչություն տեսնել այն նույն փողոցներին, որտեղ այս օրերին տասնյակ հազարավոր մարդիկ կհավաքվեն` հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Քանի դեռ մենք բացահայտ բարձրաձայնում ենք ճշմարտությունը, Թուրքիայի և նրա դաշնակիցների ժխտողական քարոզարշավը հաջողության չի հասնի»,-ասել է կոնգրեսական Շիֆը: Նա նշել է ճշմարտությունը ժխտող պաստառների փակցման անհեթեթությունը, քանի որ այդ շրջանում և ամբողջ Կալիֆորնիայում Ցեղասպանությունը ժխտող մարդիկ տեղ չունեն: Լոս Անջելեսի վեհաժողովի և խորհրդի անդամ Միչ Օ’Ֆարելը նույնպես դատապարտել է Թուրքիայի ժխտողականությունը: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին Մայր աթոռում Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն է եղել Հավատացյալների խոնարհումի համար դուրս էր բերվել նաև Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցներից 5-ը ձերբակալվել է Նախաքննությունը շարունակվում է |