Երևանը Ցեղասպանությունը վերապրած 3 բնակիչ ունի23 ապրիլի 2016 - 13:34 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին ընդառաջ քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանն ավանդույթի համաձայն այցելել է Ցեղասպանությունը վերապրած երևանաբնակներին: Նրանց թիվը, ցավոք, տարեցտարի նվազում է, և այսօր մայրաքաղաքում բնակվում է ցեղասպանությունը վերապրած 3 մարդ՝ Սիլվարդ Ատաջյանը, Անդրանիկ Մաթևոսյանը, Մարգարիտա Մխիթարյանը: «Ամեն տարի ավանդույթի համաձայն մենք այցելում ենք Ցեղասպանությունը վերապրած մեր համաքաղաքացիներին, բայցև նշեմ, որ նրանք մեր մշտական ուշադրության կենտրոնում են և մշտապես փորձում ենք ըստ ամենայնի աջակցել նրանց», - նշել է Ռուզաննա Զաքարյանը, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: Ցեղասպանությունը վերապրած երևանաբնակների հարազատները շնորհակալությունն են հայտնել ցուցաբերվող մշտական ուշադրության և հոգատար վերաբերմունքի համար: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ Ալիևը կրկին Զանգեզուրի միջանցք է պահանջում․ «ՀՀ–ն չի կարող հրաժարվել եռակողմ հայտարարության այդ դրույթից» «Այնտեղ գրված է, որ պետք է տրանսպորտային հաղորդակցություն լինի, որը հսկելու են ՌԴ սահմանապահները»,–ասել է նա |