Բաքուն թաքցնում է ապրիլի 21-ին սպանված զինծառայողի փաստը

Բաքուն թաքցնում է ապրիլի 21-ին սպանված զինծառայողի փաստը

PanARMENIAN.Net - Ապրիլի 22-ին, ադրբեջանական բաց աղբյուրների հետազոտության արդյունքում հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող, 1996 թ. ծնված Հեսենով Թեբրիզ Բախտիյար օղլուի մասին:

Նախնական տեղեկությունների համաձայն՝ զինծառայողը սպանվել է ապրիլի 21-ին՝ Աղդամի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերում, հայտնում է Razm.info-ն:

Հեսենովը Բաքվի Էլաթ գյուղաքաղաքի բնակիչ էր։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռևս շարունակում է թաքցնել Հեսենովի մահվան փաստը:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ և ռուսական կողմի միջնորդությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակի ռեժիմի դադարեցման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Հայկական կողմն ունի 78 մարտական կորուստ, սպանվել է 4 խաղաղ բնակիչ. 122 զինծառայող վիրավորվել է:

Ընթերցեք նաև. ՀՀ ՊՆ. Հակառակորդն անկանոն կրակ է բացել հայ դիրքապահների ուղղությամբ

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---