Նավթամուղի կառուցումը բնապահպանական աղետի պատճառ է դարձել ԲԹՋ միջանցքում

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի Մասնավոր ներդրումների ապահովագրման պետական գործակալությունը (OPIC) մտահոգված է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի խողովակի մոնտաժային միացմամբ, ճեղքերի առաջացման հնարավորությամբ եւ նավթի արտահոսքով: Այդ մասին գրում է անգլիական «The Guardian» թերթը: Հոդվածում խոսքն այն մտահոգության մասին է, որ OPIC-ը լիովին չի կատարում խողովակաշարի դիտարկման իր սեփական հանձնարարականները: «OPIC-ը կոչ է անում առավել հստակ վերահսկողություն սահմանել խողովակաշարում եւ ուղղել բոլոր թերությունները»,-գրում է թերթը: Ադրբեջանի Կանաչների կուսակցության համանախագահ Մաիս Գյուլալիեւի խոսքերով, երեք տարի է այդ մասին խոսում են ԶԼՄ-ները, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի ոչ կառավարական կուսակցությունները, ինչպես նաեւ ՈԿԿ-ի կոալիցիան, որի անդամ են նաեւ երրորդ սեկտորի կազմակերպություններ Ադրբեջանից, Վրաստանից եւ Թուրքիայից: «Դեռեւս երեք տարի առաջ կոալիցիան պահանջում էր խողովակաշարի կառուցող օպերատոր British Petroleum (bp) ընկերությունից մորատորիում սահմանել ԲԹՋ կառուցման հարցում եւ անցկացնել շտապ վերլուծություն անկախ փորձագետների մասնակցությամբ: Իսկ այսօր, երբ խողովակաշարն արդեն կառուցված է, գործարկվել է եւ գտնվում է հողնի տակ, ոչ ոք չի ստիպի bp-ին դիտարկում անցկացնել եւ փոխել անորակ խողովակները»,-գտնում է նա:



Բացի այդ, Մ.Գյուլալիեւը համոզված է, որ խողովակաշարի կառուցումն արդեն բնապահպանական աղետի պատճառ է դարձել ԲԹՋ միջանցքի տարածքում: «Օգտագործվել են անորակ խողովակներ, եռակցման աշխատանքները ցածր մակարդակով են կատարվել, ընդհանուր առմամբ շինարարությունը չի կատարվել ըստ ՇՄԱԳ-ի (Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում) չափանիշների եւ տեխնիկական չափանիշների: Այդ պատճառով ոչնչացվել է հողածածկույթը 422 կմ երկարությամբ եւ 58 մետր լայնությամբ տարածքի վրա: Այդ հողերը վերակագնել այլեւս անհնար է»,-ընդգծել է նա, հաղորդում է realazer.net-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---