Բարձրակարգ էլեկտրատեխնիկական սարքավորումների արտադրություն՝ ՀՀ-ում. $20 մլն-ի ներդրում կարվի23 ապրիլի 2016 - 17:18 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 23-ին այցելել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող «Տաշիր» ընկերությունների խմբի կազմում ընդգրկված «Կասկադ» հոլդինգ՝ ներկա գտնվել հոլդինգի կողմից Հայաստանում շահագործման հանձնվող նոր արտադրական հզորությունների գործարկմանը՝ բարձրակարգ էլեկտրատեխնիկական սարքավորումների արտադրությանը: Հանրապետության նախագահին այստեղ ներկայացրել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում իրականացվող բարեփոխումների ընթացքը և ակնկալվող արդյունքները, ՀԷՑ-ի 2016-20թթ. զարգացման ծրագիրը, որի կարևոր ուղղություններից են էլեկտրական ցանցերի վերակառուցումը և սարքավորումների փոխարինումը, կառավարման ավտոմատացված համակարգի և կառավարման միջազգային չափանիշների ներդրումը: Սարգսյանը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նոր սեփականատեր Սամվել Կարապետյանի, ընկերության ղեկավարության, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի մասնակցությամբ տեղում խորհրդակցություն է անցկացրել ներկայացված ծրագրի և դրանով նախատեսված նոր արտադրության զարգացման հարցերի վերաբերյալ: Ժամանակակից արտոնագրված էլեկտրասարքավորումներ արտադրող ձեռնարկությունների գործարկմամբ, ըստ պատասխանատուների, մեկնարկում է ՀԷՑ-ի հակաճգնաժամային ծրագրի առաջին փուլը, որի նպատակն է բաշխիչ ցանցերի սարքավորումների փուլային արդիականացումը, ընկերության ֆինանսական գործունեության օպտիմալացումը և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ֆինանսա-տնտեսական գործունեության վերահսկողության ամրապնդումը: Նախագծի ներդրումների ընդհանուր արժեքը $20 մլն է: Ծրագրի համաձայն, առաջիկայում կստեղծվի 500 նոր աշխատատեղ: Երկու ձեռնարկության շահագործմամբ սկիզբ է դրվում էլեկտրաէներգիայի հաշվիչների արտադրությանը, ինչպես նաև էլեկտրաէներգիայի առևտրային հաշվառման ավտոմատ համակարգերի համար արկղերի արտադրությանը: Վերջինս ոլորտում առաջատար ռուսական «Համակարգեր և տեխնոլոգիաներ» ընկերությունների խմբի հետ համատեղ նախագիծ է: Նոր ինովացիոն սարքավորումները, մասնագետների հավաստմամբ, ոչ միայն թույլ են տալիս կառավարել էլեկտրաէներգիայի սպառումը, այլ նաև ապահովել տեղեկատվության հավաքագրման ավտոմատացումը, էապես բարձրացնել էլեկտրաէներգիայի սպառման չափումների ճշգրտությունը և հնարավորինս բացառել տեխնիկական անկատարության պատճառով առաջացած էլեկտրաէներգիայի գողության ու կորուստների հնարավորությունը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |