Թուրքիան ճնշում է Դրեզդենի սիմֆոնիկին Ցեղասպանությանը նվիրված նախագծի պատճառով24 ապրիլի 2016 - 11:07 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան փորձում է եվրոպական մակարդակով ճնշում գործադրել Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբի վրա, որը Հայոց ցեղասպանությանը նվիրված նախագիծ է իրագործում: Ինչպես հայտնել է նվագախմբի ինտենդանտ Մարկուս Ռինդտը, ԵՄ-ում Թուրքիայի դեսպանը պահանջել է դադարեցնել Aghet («Աղետ») նախագածի ֆինանսավորումը: Ըստ Ռինդտի, այդ քայլը «ոտնձգություն է մտքերի ազատ արտահայտման դեմ», հայտնում է dw.com-ը Դրեզդենի ԶԼՄ-ների վրա հղումով: Չնայած Թուրքիայի ճնշմանը` Եվրահանձնաժողովին կից կրթության և մշակույթի գործակալությունը շարունակում է սատարել նախագծին: Ընդ որում, ինչպես պարզաբանել է Ռինդտը, գործակալությունն այնուամենայնիվ ընդառաջել է թուրքական կողմին` հեռացնելով Aghet նախագծի մասին տեղեկատվությունն իր կայքից: Նվագախումբն իր հերթին հավանություն չի տալիս այդ որոշմանը: Եվրոպական գործակալությունը հաստատել է, որ հանել է նախագծի մասին տեղեկատվությունն իր էջից` նկարագրության մեջ արտահայտությունների ճիշտ ընտրության առումով կասկածների պատճառով: Ընդ որում գերատեսչության ներկայացուցիչը նշել է, որ նախագծի իրականացումը երբեք կասկածի տակ չի դրվել: Գործակալությունը 200. 000 եվրո է հատկացրել նախագծին: 2015-ի նոյեմբերին Դրեզդենի սիմֆոնիկ նվագախումբը նախաձեռնեց Aghet երաժշտական նախագիծը, որի պրեմիերան տեղի է ունեցել Բռլինում: Այն նվիրված է Հայոց ցեղասպանությանը, Անկարան, ինչպես հայտնի է, ժխտողական քաղաքականություն է վարում: Մինչդեռ նախագծի կայքում օգտագործված է հենց ցեղասպանություն եզրույթը: Ինչպես ասվում է կայքում, Գերմանական կայսրությունն այն ժամանակ օսմանների մերձավոր դաշնակիցն էր, գերմանացի սպաները մասնակցել են կատարվածին: Նախագծում, որն ըստ հեղինակների մտահղացման, հաշտեցում է խորհրդանշում, երաժիշտներ են մասնակցում Թուրքիայից, Հայաստանից և Գերմանիայից, բալկանյան երկրներից: Գերմանիայում մի քանի ելույթներից հետո նվագախումբը 2016-ի նոյեմբերին նախագիծը կներկայացնի Բելգրադում, Երևանում և Ստամբուլում: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |