Թեհրանում հարգել են Ցեղասպանության զոհերի հիշատակը24 ապրիլի 2016 - 13:17 AMT PanARMENIAN.Net - Թեհրանի Սբ Սարգիս եկեղեցու մոտ, որտեղ տեղադրված է Հայոց Ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանը, ապրիլի 23-ին հավաքվել էին դեսպաններ, պաշտոնական անձինք, կառույցների ներկայացուցիչներ և մեծ թվով թեհրանահայեր՝ մասնակցելու զոհերի հիշատակին կազմակերպված միջոցառմանը: Ծրագիրը սկսվել է եկեղեցական արարողությամբ, որից հետո հերթաբար հուշարձանին մոտեցան պաշտոնական և համայնքային ներկայացուցիչներն ու հարգեցին խոնարհեցին մեկ ու կես միլիոն նահատակների հիշատակը, «Արաքս» շաբաթաթերթին հղումով գրում է Tert.am-ը: Արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության դեսպան Արտաշես Թումանյանն ու դեսպանատան ամբողջ անձնակազմը, Ռուսաստանի Դաշնության դեսպան Լևոն Ջաղարյանը, Թեմի առաջնորդը և հոգևոր դասը, միությունների և մամուլի ներկայացուցիչներ: Երուսաղեմում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Վաշինգտոնի և Գլենդելի հայ համայնքները մոմավառություն են անցկացրել Երթեր Ախալքալաքում, Ախալցխայում, Լիբանանում՝ Ցեղասպանության զոհերի հիշատակին Հղումներ թեմայով. Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |