Մեծ երթ Ամստերդամում. Հայոց ցեղասպանության մասին բրոշյուրներ են բաժանվել24 ապրիլի 2016 - 13:42 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 23-ին Համագործակցող հոլանդահայ կազմակերպությունները Ամստերդամի Museumplein hրապարակից, որտեղ տեղակայված են մի քանի հանրահայտ թանգարաններ, բողոքի երթ են կազմակերպել դեպի քաղաքի Beursplein հրապարակ: Այնտեղ էլ մասնակիցները հանրահավաք են անցկացրել: Սա ապրիլ ամսվա մեջ նիդերլանդահայերի նույն քաղաքում արված 2-րդ հանրահավաքն է: Առաջինը՝ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի դեմ բողոքի ակցիան էր Ամստերդամի «Դամ» հրապարակում ապրիլի 8-ին: Մոտ հազարի հասնող ցուցարարների երթուղին մինչև հանրահավաքի հարթակը ձգվում էր մի քանի կիլոմետր և անցնում էր կենտրոնական փողոցներով, որոնք հանգստյան օրվան բնորոշ լեցուն էին զբոսաշրջիկներով: Ակցիայի մասնակիցները, ովքեր հայ-հոլանդական եռագույն դրոշներից բացի կրում էին ոճրագործությունը դատապարտող ցուցապաստառներ, ցեղասպանության վավերագրեր պատկերող լուսանկարներ, Ցեղասպանության պատմության մասին բրոշյուրներ էին բաժանում անցորդներին: 101 տարելիցին նվիրված բողոքի ակցիան սկսվել է անմեղ զոհերի հիշատակին հայտարարված լռության րոպեով, գրում է «Նիդերլանդական Օրագիր»-ը: Ցեղասպանությունը, որպես երևույթի դատապարտումով են հանդես եկել Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանը, Նիդեռլանդների ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի նախագահ Մասիս Աբրահամյանը, քրդական համայնքի անունից Ջերան Օզհանը, արամեական համայնքի առաջնորդ Ջոնի Շաբոն, «Ապրիլ 24» հանձնախմբի նախագահ Նուբար Սիփանը, ՀՅԴ «Գարեգին Նժդեհ» երիտասարդական կազմակերպության նախագահ Սերինե Աբրահամյանը, «AJO Ամստերդամ» երիտասարդական կազմակերպության ղեկավար Գրիգոր Այվազյանը, հոգեշնորհ Տ. Առեն վարդապետ Շահենյանը: Երթեր Ախալքալաքում, Ախալցխայում, Լիբանանում՝ Ցեղասպանության զոհերի հիշատակին Վաշինգտոնի և Գլենդելի հայ համայնքները մոմավառություն են անցկացրել Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Աբրահամյան․ Իշխանությունը «սահմանային ճշգրտումներին» զուգահեռ, ԶՈւ բրիգադները սահմանապահներով փոխարինելու գործընթացի մեջ է Նա նշել է, որ իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, որը ՀՀ–ին երկարաժամկետ առումով կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում Հանդիպման օրը դեռ հայտնի չէ Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Բանկի պարտատոմսերը թողարկվել են 30 ամիս մարման ժամկետով Քաղաքացիները փակել են Երևան–Արմավիր ճանապարհը, Գյումրիում երթ է Մի խումբ քաղաքացիներ էլ երթ են անցկացնում Գյումրիում՝ կոչ անելով միանալ բողոքի ակցիաներին |