Կիպրոսի խորհրդարանի խոսնակ. Բոլոր քաղաքակիրթ պետությունները պետք է ճանաչեն Հայոց ցեղասպանությունը24 ապրիլի 2016 - 14:20 AMT PanARMENIAN.Net - Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Իանակիս Օմիրուն հայտարարել է, որ «բոլոր քաղաքակիրթ պետությունները պետք է ճանաչեն Հայոց ցեղասպանությունը՝ ապագայում մարդկության դեմ նման հանցագործությունը կանխելու համար»: CNA գործակալության հաղորդմամբ, այս մասին կիպրոսցի պաշտոնյան հայտարարել է Նիկոսիայի հայկական եկեղեցում Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի միջոցառմանը՝ զոհերի ոգեկոչման արարողության ժամանակ։ Օմիրուն վերահաստատել է Կիպրոսի համերաշխությունը հայ ժողովրդին՝ միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելի դարձնելու հարցում, միաժամանակ բարձր գնահատելով Կիպրոսում հայ համայնքի դերակատարությունը երկրի տնտեսական, քաղաքական և սոցիալական ոլորտներում։ Իանակիս Օմիրուն անդրադարձել է նաև օսմանյան թուրքերի կողմից հայերի բնաջնջման բաբարոս մեթոդներին, նշելով թե չնայած դրան «հայերն, այնուամենայնիվ, ստեղծեցին պետություն հարուստ մշակույթով, քաղաքակրթությամբ և մեծագույն նվաճումներով»։ Ներկայացուցիչների պալատի նախագահը, ցավով ընդգծել է, որ չնայած պատմական անհերքելի փաստերին, անցյալում տեղ գտած հանցագործությունները մինչ օրս անպատիժ են մնացել։ 2015-ի ապրիլի 2-ին Կիպրոսի խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը ներկայացրել էին խորհրդարանի բոլոր խմբակցությունները: Կիպրոսի խորհրդարանը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը: Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը 2015-ին մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի արարողությանը` ելույթ ունենալով Հայոց ցեղասպանության հուշահամալիրի մոտ: «Կիպրոսը եվրոպական առաջին երկրներից էր, որ ճանաչեց ցեղասպանությունը։ Յուրաքանչյուրիս ներկայությունն այստեղ նպատակ է հետապնդում վառ պահելու հիշատակը և հարգանքի տուրք մատուցելու միլիոնավոր նահատակներին, ովքեր կյանքից զրկվեցին հարյուր տարի առաջ։ Մենք խմբովի պարտավոր ենք հայտարարել, որ սա չի կարող անպատժելի մնալ։ Հայաստանն ու Կիպրոսը անպատժելիության զոհեր են։ Մենք երկուսս էլ մեր հույսը կապում ենք միջազգային իրավունքի հետ, մեր պատմությունները շաղկապված են, մեր ժողովուրդները պայքարել են ու մնացել կենդանի»,-ասաց նա: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում Ռուբեն Վարդանյանի ուղերձը «Ավրորային»․ Ավելի, քան երբևէ, համոզված եմ` արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը «Արցախ տեղափոխվելու որոշումս կայացրեցի «Ավրորա»-ի հերոսների շնորհիվ»,–նշել է նաև Բաքվի բանտից ուղարկված ուղերձում |