«Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիրն է Մարգարիտ Բարանկիցեն Բուրունդիից 24 ապրիլի 2016 - 21:31 AMT PanARMENIAN.Net - Երևանում առաջին անգամ տեղի է ունեցել «Ավրորա» մարդասիրական մրցանակի շնորհման արարողությունը: Առաջին մրցանակին է արժանացել Մարգարիտ Բարանկիցեն Բուրունդիից: Բարանկիցեն Բուրունդիի քաղաքացիական պատերազմի ընթացքում և դրանից հետո փրկել, բուժել, օգնել և ոտքի է կանգնեցրել հազարավոր երեխաների: Նրա հիմնած Խաղաղության Տուն (Maison Shalom) կոչվող կազմակերպությունը օգնում է Բուրունդիի բոլոր էթնիկ խմբերի երեխաներին։ Իր առաքելությունն սկսելու պահից, նա օգնել է ավելի քան 30.000 որբ և կարիքավոր երեխաների։ Բարանկիցեն արժնացավ $100 հազար պարգևի, ինչպես նաև` իրեն ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին $1 մլն դրամաշնորհի ներկայացնելու իրավունք: Նա ներկայացրեց դրամաշնորհի Fondation du Grand-Duc et de la Grande-Duchesse, Fondation Jean-Francois Peterbroeckas և Fondation Bridderlech Deelen կազմակերպությունները: Մյուս երեք հավակնորդից յուրաքանչյուրը ստացել է $25.000-ի դրամաշնորհ տրամադրելու իրավունք: Բարանկիցեն ստացել է մրցանակն աշխարհահռչակ դերասան Ջորջ Քլունիի ձեռքերից: Մրցանակաբաշխությունը վարել են Washington Post խմբագիր Դևիդ Իգնեյշիուսն ու օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը: «Ավրորա» մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից և ի երախտագիտություն նրանց, ովքեր փրկության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին: Մրցանակին արժանանալու է մերօրյա այն հերոսը, որն օգնում է մարդկանց՝ անձնվիրաբար և բացառիկ ջանքերով: Դափնեկիրն ստանալու է 100.000 ԱՄՆ դոլարի պարգև եւ նվիրատվության շղթան շարունակելու հնարավորություն. 1.000.000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհի ներկայացնելով իրեն ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին։ «Ավրորա» մրցանակը շնորհվելու է ամեն տարի՝ ապրիլի 24-ին, Երեւանում։ Կարդացեք նաև. «Ավրորա» մրցանակաբաշխությունը. Հայկական արմատներով գլոբալ մրցանակի նպատակն ու տեսլականը Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |