ԱԳ փոխնախարար. Թուրքիայի ժխտողական կեցվածքը ավելի է մեծացնում հայերի և թուրքերի միջև անջրպետը

ԱԳ փոխնախարար. Թուրքիայի ժխտողական կեցվածքը ավելի է մեծացնում հայերի և թուրքերի միջև անջրպետը

PanARMENIAN.Net - ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը մեկնաբանել է ապրիլի 24-ի կապակցությամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը:

«Ապրիլի 24-ի կապակցությամբ Թուրքիայի նախագահի ուղերձը ժխտողականության հերթական անհաջող դրսևորումն է, Օսմանյան կայսրության իշխանությունների հայերի դեմ իրականացված ցեղասպանության պատասխանատվությունը հայերի վրա դնելու ակնհայտ փորձ:

Թուրքիան շարունակում է ջանքեր գործադրել հավասար հարթության վրա դնելու պատերազմական զոհերին և նրանց, ովքեր զոհ դարձան պետական մակարդակով ծրագրված և իրականացված ցեղասպանության:

Թուրքիայի ժխտողական կեցվածքը ավելի է մեծացնում հայ և թուրք ժողովուրդների միջև առկա անջրպետը, որը վերացնելու լավագույն ճանապարհը պատմությանն առերեսումն է ու ապաշխարհանքը»,– ասվում է ՀՀ փոխարտգործնախարարի մեկնաբանությունում:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ապրիլի 24-ի կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել Պոլսի Հայոց պատրիարքարանին: Էրդողանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Հարգելի Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին, Պոլսի հայոց պատրիարքության ընդհանուր փոխանորդին: Ողջունում ու ցավակցում եմ մեր այն քաղաքացիներին, որոնք այսօր հավաքվել են Պոլսի հայոց պատրաիքարանի հարկի տակ՝ հարգանքի տուրք մատուցելու առաջին համաշխարհային պատրերազմի տարիներին ողբերգական պայմաններում զոհված օսմանցի հայերի հիշատակին: Հղում եմ իմ ցավակցությունս նրանց թոռներին ու ծոռներին:

Փոխըմբռնման, ինչպես նաև մարդասիրական և պատմական տեսլականի համաձայն մենք կշարունակենք պահպանել հիշողությունները: Միշտ կհիշեցնենք ու կհիշենք հայերի և թուրքերի համատեղ ապրելու մշակույթը, որը մոտ 1000 տարվա պատմություն ունի:

Անկախ էթնիկ և կրոնական ծագումից՝ ես նաև հարգում եմ բոլոր այն օսմանյան քաղաքացիների հիշատակը, որոնք կյանքից հեռացել են նույն այդ ժամանակաշրջանում: Կցանկանայի կրկնել, որ մենք կիսում ենք այդ ընդհանուր ցավը»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---